20/05/2016 21:54
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ:
Ապրիլի 26-ին նախագահի հրամանագրով Ալիկ Միրզաբեկյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։