26/05/2016 13:36
ՀԱՊԿ-ը շատ լծակներ ունի անվտանգության եւ կայունության գոտիներ ստեղծելու համար. Բորդյուժա
Համաշխարհային ահաբեկչության սպառնալիքի պայմաններում ՀԱՊԿ-ի ներուժը կարևոր նշանակություն է ձեռք բերում, հայտարարել է ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Աշխարհը շարժվում է դեպի եզրագիծ: Ստեղծվում են ահաբեկչական կվազիպետություններ, զարգանում է ահաբեկչական միջազգայնացումը, հանցագործությունը աճում է: Ելնելով իրավիճակի զարգացման միտումներից, ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրը ձեռք է բերում Կազմակերպության ուժային պոտենցիալ», - ասել է այսօր Բորդյուժան Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2016» զորավորժությունների շրջանակներում:
Նա ընդգծել է, որ այս պայմաններում կարևոր նշանակություն ունի ՀԱՊԿ–ի արագ արձագանքման ուժերի գործունեությունը:
«ՀԱՊԿ-ը ստեղծված է և գործում է միայն երկրների ինքնվարության և տարածքային ամբողջականության ապահովման համար, անվտանգության և կայունության զոնաների ստեղծման համար: Դրա համար ՀԱՊԿ-ում կան շատ լծակներ՝ մեր երկրների արտաքին քաղաքականության գործունեության համակարգում, համատեղ քաղաքական գործունեություն, միջազգային հարթակներում ազգային շահերի պահպանում», - ասել է նա:
Խոսելով զորավարժությունների մասին, Բորդյուժան ասել է, որ դրանք բարեհաջող են անցել: «Առաջադրված խնդիրները կատարվել են հմտորեն: «Հույս ունեմ, որ կշարունակենք վարժույթուններ իրականացնել կոլեկտիվ ռեժիմով», - ասել է նա:
Իր հերթին, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել էլ, որ ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ գերատեսչությունների առաջ «կանգնած է ներկայի սպառնալիքներին դիմակայելու գլոբալ խնդիր»:
«Մեր ընդհանուր ջանքերից է կախված մեր պետությունների բարեկեցությունը», - ընդգծել է Վ.Գասպարյանը: