27/05/2016 18:19
Էկվադորի խորհրդարանը կարտահայտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ. Ռոսանա Ալվարադո
Էկվադորի խորհրդարանը կարտահայտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ ասաց Էկվադորի խորհրդարանի փոխնախագահ Ռոսանա Ալվարադոն:
Էկվադորի խորհրդարանականների պատվիրակությունը ՀՀ ԱԺ այցելել է այսօր, տեղեկանում ենք խորհրդարանի լրատվական ծառայությունից:
«Մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել՝ հայ ժողովրդի տանջանքները, և մենք պետք է ձեզ հետ կիսենք այդ ցավը, քանի որ դա մարդու իրավունքներին է առնչվում», - ասել է Էկվադորի խորհրդարանի փոխնախագահը:
Ռոսանա Ալվարադոն կարևորել է ցեղասպանությունների դատապարտումն ու անընդունելի համարել հատկապես ժխտողական քաղաքականությունը:
Նա իր և պատվիրակության անունից նշել է, որ խիստ տպավորված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից:
Ամփոփելով՝ Էկվադորի խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ երկու երկրները թեպետ հեռու են աշխարհագրորեն, բայց պաշտպանում են նույն սկզբունքները՝ մարդու իրավունքները: