27/05/2016 12:14
Տոկիոյում այրվող ինքնաթիռից տարհանման ժամանակ 7 մարդ է տուժել
Առնվազն 7 մարդ է տուժել Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում այրվող հարավկորեական Korean Air խոշորագույն ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռից տարհանման ժամանակ, այս մասին հայտնում է «ТАСС»-ը՝ հղում անելով հարավկորեական ավիաընկերությանը:
Նշվում է, որ 7 մարդ ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, երբ օդանավը լքել են փչովի կամրջակի միջոցով: Ընդհանուր առմամբ՝ ինքնաթիռում եղել է 307 ուղևոր և անձնակազմի 17 անդամ: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: