09/06/2016 13:18
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ. Բան Կի Մունի՝ Հարավային Կովկաս այցի ժամկետները դեռ հայտնի չեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Հարավային Կովկաս այցի ժամկետները դեռ հայտնի չեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը:
«Օրակարգը դեռ հայտնի չէ, ամեն դեպքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այս տարվա վերջին ավարտում է իր առաքելությունը», - ասաց Արմինե Հալաջյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում էր ապրիլի 25-ին առաջին անգամ այցելել Հայաստան, սակայն այցը «հրատապ հարցերով պայմանավորված չեղարկվեց»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել էր, որ գլխավոր քարտուղարը շատ էր ցանկանում այցելել տարածաշրջան, սակայն այդ օրերին պետք է գտնվի այլ վայրում և Հարավային Կովկաս այցի ժամկետները կվերանայվեն: