21/06/2016 09:27
Հաջորդ երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստ կգումարվի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ հաջորդ երկուշաբթի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այդպիսով՝ պետք է կյանքի կոչվի իշխանական ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի և ոչ իշխանական ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ու ՕԵԿ-ի միջև կնքված համաձայնագիրը: Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսվում է հիմնովին փոխել քվեարկության գործընթացը:
Ըստ այդմ, ընտրողները կկարողանան քվեարկել միայն նույնականացման քարտերով, որոնք նրանց կտրվեն անվճար, քվեարկության ողջ ընթացքն էլ տեղամասում կտեսագրվի և օնլայն կհեռարձակվի: Այդ համակարգերի ներդրման համար կպահանջվի 15 մլն եվրո, որից 9 միլիոնը Եվրամիությունը խոստացել է հատկացնել:
ՀՀ իշխանությունները ներկայումս բանակցում են մնացած 6 միլիոնի ֆինանսավորման աղբյուրները գտնելու համար: