21/06/2016 09:33
Գեներալ Մանվելի որդին նորից կառաջադրվի Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն այս տարի նույնպես պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք՝ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում։
Թերթի այս տեղեկությունը թեև չհաստատեցին, բայց նաև չհերքեցին քաղաքապետի մամուլի ծառայությունից՝ ասելով, թե Կարեն Գրիգորյանը քաղաքի համար երկարամյա ծրագրեր ունի։
Հիշեցնենք, որ նա էջմիածնի քաղաքապետն է 2008 թվականից, 2012-ին վերընտրվել է։