28/06/2016 21:36
Այս տարվա ընդունելության քննություններին Տավուշի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերի դիմորդները համեմատաբար ցածր գնահատականներ են ստացել
Այս տարվա ընդունելության քննություններին Տավուշի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերի դիմորդները համեմատաբար ցածր գնահատականներ են ստացել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային և վերլուծական աշխատանքների բաժնի պետ Գուրգեն Չլինգարյանը:
«Կարելի է նշել, որ Տավուշը, Վայոց Ձորը և Արագածոտնը այն մարզերն են, որտեղ եղել են համեմատաբար ցածր միջին գնահատականներ՝այս տարվա ընդունելության քննությւոնների արդյունքներով», - ասաց նա:
Այդուհանդերձ, ԳԹԿ-ի ներկայացուցչի խոսքերով՝ չի կարելի առանձացնել մեծ տարբերություններ շրջանների միջև: «Տոկոսային հարաբերությամբ՝ ամենաուժեղ շրջանը ամենաթույլին գերազանցում է ընդամենը 11 տոկոսով», - ընդգծեց Չլինգարյանը: