29/06/2016 12:03
Լարսի անցակետը կարող է 45 օրից շուտ բացվել. Վաչե Գաբրիելյան
Հայկական կողմը անում է հնարավոր ամեն ինչ Լարսի անցակետի բացումը արագացնելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 45 օր անցակետի փակ մնալը աղետալի ազդեցություն չի ունենա գյուղատնտեսության վրա:
«Մենք մեր գործընկների հետ անում ենք ամեն ինչ, որ հնարավորինս արագ հարթենք խնդիրները: Աշխատանքներ են տարվում մեր նախարարությունների կողմից՝ տրանսպորտի, էկոնոմիկայի, ԱԻՆ-ը գործում է իրենց գործընկների հետ և ամենօրյա կապի մեջ են: Կառավարությունը միջոցառումներ է ձեռք առնում, այս ամենը գտնվում է վարչապետի ամենօրյա հսկողության ներքո», - ասաց Վ.Գաբրիելյանը:
Թե կոնկրետ երբ կբացվի անցակետը՝ փոխվարչապետը նշեց, որ «գնահատականները ճշտվում են այս պահին»:
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ խնդիրը զուտ տեխնիկական է և իրենք հույս ունեն, որ անցակետը կբացվի 45 օրից ավելի շուտ: