29/06/2016 17:17
ԶԼՄ-ներ. Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Չինաստանում կայանալիք G20-ի գագաթաժողովում
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը «անձնական հանդիպում կանցկացնեն G20-ի՝ սեպտեմբերին Չինաստանում կայանալիք գագաթաժողովում»: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:
«Սպասվում Է, որ ղեկավարները հանդիպում կունենան G20-ի՝ Չինաստանում կայանալիք գագաթաժողովում, բայց մինչ այդ նրանց միջև սպասվում են նաև հեռախոսային շփումներ»,-նշել Է հեռուստաալիքը:
Էրդողանի մամուլի ծառայությունում առայժմ չեն հաստատել այդ տեղեկատվությունը: «Մենք առայժմ պաշտոնական տվյալներ չունենք դրա վերաբերյալ: Եթե նման պլաններ լինեն, մենք դրանց մասին պաշտոնապես կհայտնենք»,-ասել են վարչակազմում: