29/06/2016 12:23
Սեյրան Օհանյան. Ժամանակի առումով սպառազինության կանխիկ գնումը մի բան է, միջպետական վարկով՝ մեկ այլ
Ռուսական միջպետական վարկի տրամադրումն ու դրա շրջանակներում սպառազինության ձեռքբերման գործընթացները կատարվում են ժամանակացույցին համապատասխան, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ դրա վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունեցել, քննարկումներ են կատարվել երկու երկրների Պաշտպանության ու Ֆինանսների նախարարությունների միջև:
«Այստեղ մենք պետք է հասկանանք, որ նման ձոռքբերումները արագ չեն իրականացվում: Կանխիկ գնումները մեկ այլ բան են, իսկ միջպետական վարկի միջոցով ձեռքբերումները՝ մեկ այլ: Ժամանակի առումով դրանք տարբեր են ու պայմանագրերի 80 տոկոսից ավելին արդեն կնքված է», - ասաց Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է վարկով ձեռք բերվող սպառազինության մատակարարմանն, ապա այն ևս, ըստ Պաշտպանության նախարարի, արվում է ժամանակացույցին համապատասխան.
«Մատակարարումների համար նախապատրաստական աշխատանքներ են տարվել, իսկ մի մասին մատակարարումն էլ արդեն սկսվել է», - ասաց Սեյրան Օհանյանը: