30/06/2016 11:48
ՈՒԵՖԱ-ն հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել Ստամբուլի ահաբեկչության զոհերի հիշատակը
ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի հանդիպումներից առաջ 1 րոպե լռություն չհայտարարել՝ ի հիշատակ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին Twitter-ում գրել է լրագրող Ռոբ Հարրիսը՝ հղում կատարելով ՈՒԵՖԱ-ին:
«Եվրո-2016-ի 1/4 հանդիպումներից առաջ 1 րոպե լռության արարողություն չի կատարվի: ՈՒԵՖԱ-ում հայտարարել են, որ նման քայլ կատարվում է միայն այն դեպքում, երբ դժբախտ պատահարը որևէ առնչություն ունի ֆուտբոլի հետ կամ վերաբերում է մասնակից երկրների թիմերից մեկին»,-գրել է Հարրիսը:
Հիշեցնենք, որ պայթյունները, որոնք որոտացել են երեքշաբթի Աթաթուրքի անվան օդանավակայիանի միջազգային տերմինալի մուտքի, ելքի մոտ, նաև՝ ավտոկայանատեղիում, վերջին տվյալի համաձայն՝ խլել են 41 մարդու կյանք, ևս 239-ը՝ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: