21/07/2016 13:49
Շվեդիայում ավտոբուսի վարորդը ծեծի է ենթարկել ուղևորին փախստական լինելու պատճառով (Տեսանյութ)
Շվեդիայում ավտոբուսի վարորդը հարձակվել է ուղևորի վրա, որն ունի սիրիական ծագում, հայտնում է Gazeta.ru-ն:
Մուհամմեդ անունով տուժողի խոսքով՝ վարորդը շարունակաբար չեր ցանկանում թույլ տալ միգրանտների մուտքն ավտոբուս՝ փակելով նրանց առջև դռները: Սիրիացին ցանկացել է լուսանկարել նրան և նկարը տարածել, սակայն վարորդը, նկատելով, որ իրեն նկարահանում են, զայրացել է:
Նա որոշել է ինքը լուսանկարել փախստականին, իսկ երբ վերջինս ձեռքերով ծածկել է դեմքը, վարորդը սկսել է հարվածել նրան՝ բղավելով«ատում եմ ձեզ, անիծված խոզեր»:
Միջադեպը տեսագրել է մեկ այլ ուղևոր: