Արման Թաթոյանն առաջարկներ է ներկայացրել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ

26/07/2016 15:47

Արման Թաթոյանն առաջարկներ է ներկայացրել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ


Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը և առաջարկները Երևանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ.

1. Հուլիսի 17-ի իրադարձությունների հենց սկզբից մեր կողմից հնչեցին հանդուրժողականության, հավաքների խաղաղ բնույթը պահպանելուն և օրենքի խախտումներ, առավել ևս բռնության ցանկացած դրսևորում թույլ չտալուն ուղղված՝ թե՛ ոստիկանությանը, թե՛ հավաքների մասնակիցներին հասցեագրված կոչեր:
Բռնության ցանկացած դեպք կամ ատելության խոսքի ցանկացած դրսևորում ենթակա է խիստ դատապարտման:

2. Ցավոք, տեղի ունեցած հավաքների ընթացքում արձանագրվեցին քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվեցին ահազանգեր քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ անհիմն բերման ենթարկելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու, Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելու և չվերադարձնելու մասին: Ավելին, զանգվածային լրատվության միջոցներով տարածվեցին տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ:
Եղան նաև լրագրողներին մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներ, ինչն առանձնապես դատապարտելի է: Այսպիսի իրավիճակներում լրագրողները ենթակա են հատուկ պաշտպանության:

3. Մեր կողմից նշված բոլոր դեպքերն ամփոփվել են և դրանց կապակցությամբ պարզաբանումներ ստանալու, ինչպես նաև կատարված քննության արդյունքում մեղավոր պաշտոնատար աձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու առաջարկներով արդեն իսկ համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն: Բոլոր այն դեպքերով, որոնք պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ, քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով գրություններ են ուղարկվել ՀՀ դատախազություն կամ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Մեր կողմից ի գիտություն է ընդունվել այն, որ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական գործ: Ըստ Ոստիկանության տեղեկությունների՝ նշված հաղորդումները ստուգվում են նաև Ոստիկանության կողմից:

4. Անհրաժեշտ է, որպեսզի ստեղծված իրավիճակում պետական իրավասու մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, գործադրեն բոլոր ջանքերը նկարագրված դեպքերից յուրաքանչյուրով պատշաճ քննություն իրականացնելու և խախտում թույլ տված յուրաքանչյուր պաշտոնատար անձի պատասխանատվությունն ապահովելու համար՝ օրենքի ողջ խստությամբ:
Պետք է կասեցնել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու, առավել ևս քաղաքացուն խոշտանգման ենթարկելու մեջ կասկածվող կամ մեղադրվող ոստիկանների ծառայությունը՝ մինչև կոնկրետ գործերով վարույթների ավարտը:
Բոլոր նմանատիպ գործերի քննությանը պետք է ակտիվորեն ներգրավել ենթադրյալ տուժողներին և ապահովել սովորականից բարձր աստիճանի հրապարակայնություն՝ անգամ նախաքննության գաղտնիության օրենսդրական պահանջի առկայության պայմաններում:
Այնուհետև, յուրաքանչյուր պետական իրավասու մարմին պետք է հանրությանը հրապարակային հաշվետվություն ներկայացնի իր կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվող միջոցների մասին: Ընդ որում, այդ հրապարակումները պետք է կրեն պարբերական և համակարգված բնույթ:
Այսպիսի մոտեցումը կունենա կարևոր նշանակություն՝ հետագայում նման որևէ երևույթ կանխարգելելու և իրավապահ մարմինների գործունեության հանդեպ վստահություն ապահովելու տեսանկյունից: Այդ կերպ նաև կապահովվի քաղաքացու նկատմամբ բռնության կամ նրա իրավունքի իրականացմանը անհիմն միջամտության արգելքների գործնական երաշխավորումը:
Նշված բոլոր վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենքով վերապահված իրավասության սահմաններում դրսևորվելու է խիստ հետևողականություն:

5. Հավաքի մասնակիցները պետք է խստորեն պահպանեն հավաքի խաղաղ բնույթը: Անհրաժեշտ է բացառել օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ ագրեսիայի կամ վիրավորանքի ցանկացած դրսևորում:
Մտահոգիչ է այն, որ հուլիսի 23-ից սկսած զանգվածային լրատվության միջոցներով Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից տարածվեցին տեսանյութեր և հետագայում հրապարակումներ, որոնցում առկա են բռնության կոչեր: Մասնավորապես, դրանցում հնչում են բենզինի շշերով, քարերով իրենց ճանապարհը փակողի գլխին հարվածելու, փողոց դուրս գալու և վառելու ու բռնություն ենթադրող այլ կոչեր: Համաձայն հրապարակային տվյալների՝ վերջին երկու օրերի ընթացքում արձանագրվեցին նաև մեքենաներ հրդեհելու, փոխհրաձգության դեպքեր:
Անթույլատրելի են սոցիալական ցանցերում հնչող՝ ատելության խոսքի խրախուսումն ու զինված դիմադրություն ցույց տալու կամ բռնության ցանկացած ձևի կիրառությանն ուղղված սպառնալիքներն ու կոչերը: Սոցիալական ցանցերում առկա են նաև հրապարակումներ, որոնք արվում են առանց հաշվի առնելու գործող իրավական կարգավորումները և խրախուսում են բռնություն:
Հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ նման բնույթի հրապարակումներ, ինչպես նաև չստուգված և ՀՀ գործող օրենսդրական կարգավորումները հաշվի չառնող տեղեկություններ տարածելուց: Դրանք վտանգում են ողջ գործընթացի խաղաղ հանգուցալուծումը:

6. Կարծիքներ են տարածվել նաև այն մասին, թե Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ է մտնում Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբին սննունդով ապահովելու հարցի լուծմամբ զբաղվելը:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, այդ թվում՝ որպես Խոշտանգումների ազգային կանխարգելման մեխանիզմի լիազորությունները տարածվում են բացառապես այն անձանց պահման պայմանների վրա, ովքեր պետության կողմից իրենց կամքին հակառակ ազատությունից զրկվել են ենթադրյալ հանցանք կատարելու համար, այսինքն՝ գտնվում են անազատության մեջ (ձերբակալվածների պահման վայր, քրեակատարողական հիմնարկ և այլն) և այդ վայրից իրենց կամքով ազատ հեռանալու կամ, այլ կերպ ասած, ապամեկուսանալու հնարավորություն չունեն: Այսինքն՝ այս դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որևէ միջամտություն կդիտվի՝ որպես օրենքով նախատեսված լիազորությունների սահմանների անցում: Չկա նաև միջազգային որևէ չափանիշ, որը կարող է հակառակը ենթադրել:

7. Պետք է ձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստ է վնաս կրած քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրել համապատասխան իրավական խորհրդատվություն:

8. Կրկին անհրաժեշտ ենք համարում նշել, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որոնք ուղղված են բռնության ցանկացած դեպքից խուսափելուն: Ողջունելի ենք համարում ձեռնարկվող բոլոր այն միջոցները, հասարակական և քաղաքական գործիչների այն ելույթներն ու կոչերը, որոնք ուղղված են ատելության խոսքի բացառմանը և ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը:

9. Առաջիկայում ևս, Մարդու իրավունքների պաշտպանը օրենքով նախատեսված իր իրավական կարգավիճակի սահմաններում, գործադրելու է իր լիազորությունները՝ ուղղված մարդու իրավունքների լիարժեք ապահովմանը, երաշխավորմանը և պաշտպանությանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան Այսօր, 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան Այսօր, 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան Այսօր, 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց Այսօր, 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան Այսօր, 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը Այսօր, 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Այսօր, 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան Այսօր, 20:33 Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում Այսօր, 20:22 Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան Այսօր, 20:12 ԵԱՏՄ-ի էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը չի կարող անվերջ շարունակվել․ Փաշինյան Այսօր, 20:00 Արցախցիները միացան համազգային շարժմանը Այսօր, 19:43 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Այսօր, 19:40 LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Այսօր, 19:28 Վահագն Խաչատուրյանը Սիլիկոնյան հովտում էր Այսօր, 19:19 Հովհաննես Ազոյանը զայրացել է Այսօր, 19:07 ԱՄՆ դեսպանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել Այսօր, 18:56 Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Այսօր, 18:47 Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ) Այսօր, 18:38 Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Այսօր, 18:29 Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և Բագրատ Սրբազանին Այսօր, 18:15 Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Այսօր, 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Այսօր, 17:53 Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել (Տեսանյութ) Այսօր, 17:37 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար Այսօր, 17:20 «Չե՛նք խոնարհվելու․ Վերագտնելու ենք մեզ և քայլենք հպարտ»․ Գուրգեն Մելիքյանը միացավ Շարժման քայլերթին (Տեսանյութ) Այսօր, 17:05 Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 16:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Այսօր, 16:38 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից Այսօր, 16:32 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» Այսօր, 16:24 Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում Այսօր, 16:10 Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի Այսօր, 16:06 Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավորներ Այսօր, 16:00 Հրդեհ՝ Աբովյան փողոցում Այսօր, 15:52 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Այսօր, 15:39 Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով Այսօր, 15:30 Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել Այսօր, 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները Այսօր, 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Այսօր, 14:58 ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան Այսօր, 14:48 Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին Այսօր, 14:40 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա Այսօր, 14:36 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 14:27 ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:24 ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ներքին գործերի նախարարություն Այսօր, 14:20 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին Այսօր, 14:17 Լեռնային մարզերում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ Այսօր, 14:15 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Այսօր, 14:13 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Այսօր, 14:09 LIVE. ԵՊՀ ուսանողները սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:05 Մայիսի 9-ից շատ մեծ սպասումներ կան․ Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները Այսօր, 14:02 Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կոչ արեցին վաղը Երևանի մուտքի մոտ հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը (Տեսանյութ) Այսօր, 13:56 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 13:48 Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 13:40 Դանակով հարվածել է համադասարանցուն, ապա հափշտակել ոսկյա թևնոցը․ ՔԿ Այսօր, 13:34 Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ղեկավարին Այսօր, 13:31 Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասելի և անհրաժեշտ է. Պեսկով Այսօր, 13:23 Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր Այսօր, 13:15 «Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով Այսօր, 13:04 Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 12:56 Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Ջուլֆալակյան Այսօր, 12:51 «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Այսօր, 12:48 Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին. Արշակ Կարապետյան Այսօր, 12:44 Իրականում ինչ եմ ես տեսել պատերազմի դաշտում... դրա մասին ես իրենց ասել եմ, եթե տղամարդ են՝ կասեն, որ ասել եմ․ Բագրատ Սրբազան Այսօր, 12:39 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լցված արկղը Այսօր, 12:30 Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում Այսօր, 12:19 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ՝ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ավտոերթով շարժվեցին Հոռոմի կամուրջ․ նրանց կիմանան արթիկցիները Այսօր, 12:14 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Այսօր, 12:00 Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրել ենք հաղթանակ կերտած հերոսի ղեկավարած հայրենիքում, նրա կողմից անվտանգ պահվող հայրենիքում. Դանիելյան Այսօր, 11:53 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ Այսօր, 11:51 Սա Սրբազանի շարժումը չէ, սա սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի․ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կոչ են անում ոտքի ելնել Այսօր, 11:47 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Այսօր, 11:44 Սա ձյուն չէ, այլ՝ կարկուտ, Սուրենյանն Օհանավանից լուսանկար է հրապարակել Այսօր, 11:38 «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 11:34 «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում հանդիպման է կանչում Այսօր, 11:28 Քասախում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:26 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Հովհաննիսյան Այսօր, 11:22 Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ Այսօր, 11:21 Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Այսօր, 11:13 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Այսօր, 11:12 LIVE. Կառավարության նիստ Այսօր, 11:05 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան Այսօր, 10:59 «Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Շիրակի թեմի առաջնորդությամբ՝ Գյումրիից երթ մեկնարկեց դեպի Երևան Այսօր, 10:50 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Այսօր, 10:42 Ադրբեջանը չի անցել «Եվրատեսիլ-2024»-ի հաջորդ փուլ Այսօր, 10:35 Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ Այսօր, 10:31 «Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ». Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր, 10:28 Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Մելիքյան Այսօր, 10:21 «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Այսօր, 10:18 Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Այսօր, 10:09 ՀՀ ժողովրդի ազգային արժեքների մեջ Նիկոլ Փաշինյանը ներառել է նաև Հայ ավետարանական ու Հայ կաթողիկե եկեղեցին Այսօր, 09:56 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլում է Այսօր, 09:45 «Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել Այսօր, 09:37 «Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե՞ ոչ

Տվյալ բաժնի վերջին նյութերը