28/07/2016 09:50
Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցություն գործակալություններում աղմկոտ չարաշահումներ են բացահայտվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցություն տարածքային գործակալություններում, ինչի արդյունքում աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել։
Թերթի տեղեկություններով՝ չարաշահումներն այնքան աղմկոտ են, որ չի բացառվում հանգեցնեն պաշտոնանկությունների, ինչպես եղավ Կոտայքի և Արագածոտնի մարզերի դեպքերում։