02/08/2016 19:00
Լևոն Արոնյանը կմասնակցի Սինգֆիլդի գավաթի խաղարկությանը
Օգոստոսի 4-ին ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում մեկնարկելու է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու է 10 շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Մրցաշարում Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Դին Լիժենը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Պյոտր Սվիդլերը:
Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին, իսկ առաջին տուրի կմեկնարկը օգոստոսի 5-ին ` Երևանի ժամանակով 22։00-ին:
Սինգֆիլդի գավաթն ընդգրկված է «Grand Chess Tour» մրցաշարքում, որի շրջանակներում այս տարի անցկացվում է 4 մրցաշար։ Դրանցից երկուսը` Փարիզի և Լյովենի մրցաշարերը, արդեն տեղի են ունեցել, իսկ մրցաշարքի վերջին` Լոնդոնի փուլը, տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին: