02/08/2016 10:40
ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին և Ասադին կոչ է արել հրաժարվել Սիրիայում հարձակումներից
Ռուսաստանը չպետք է Սիրիայում հարձակողական գործողություններ իրականացնի և պարտավոր Է ճնշում գործադրել նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի նա էլ հրաժարվի նման գործողություններից: Ինչպես հայտնում է Reuters-ն, այս մասին օգոստոսի 1-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«Չափազանց կարևոր է, որ Ռուսաստանն իրեն և Ասադի վարչակարգին հետ պահի հարձակողական գործողություններից, իսկ մեր պարտականությունն է՝ ընդդիմությունից հասնել նման գործողություններից հրաժարման»,- ասել է Քերին:
Պետքարտուղարը նշել Է, որ Մոսկվայի և Դամասկոսի գործողություններն անհանգստություն են հարուցում: «Սրանք կարևոր օրեր են՝ որոշելու համար, թե Ռուսաստանն ու Ասադի վարչակարգը կհետևեն արդյոք ՄԱԿ-ին (Անվտանգության խորհրդի բանաձևին)»,- նրա խոսքից մեջբերում է անում РИА Новости-ն:
Քերին նաև մատնանշել Է զինադադարի պահպանման և Ժնևում սիրիական ընդդիմության հետ բանակցությունների վերսկսման համար պայմանների ստեղծման կարևորությունը, փոխանցում է ТАСС-ը: