02/08/2016 18:00
«Սասնա ծռերից» Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել
«Սասնա ծռեր» խմբի անդամներից Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
«Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով», - ասաց պաշտպանը:
Նրանք մեղադրվում են «կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու, պատանդ վերցնելու և պահելու» մեջ: