Այս անտարբերությունը խոսում է այն մասին, որ մենք էլիտար հարուստներ կամ պաշտոնյաներ չունենք. Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավար

02/08/2016 20:15

Այս անտարբերությունը խոսում է այն մասին, որ մենք էլիտար հարուստներ կամ պաշտոնյաներ չունենք. Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավար


Aysor.am-ի զրուցակիցը դերասան, բեմադրիչ, դրամատուրգ Սլավա Ստեփանյանն է, ով 1983 թվականին Վրաստանի մշակույթի նախարարության հրավերով մի խումբ հայ դերասանների հետ տեղափոխվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն: 2001 թվականին Թբիլիսիից տեղափոխվելով Մոսկվա՝ Նելլի Շահբազովայի հետ հիմնել է Մոսկվայի առաջին հայկական թատրոնը: Ի դեպ, մեր զրուցակիցը բոլորովին վերջերս Հայաստանում էր գտնվում՝ նկարահանվելու ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված «Լուսին կերած նորածինը» ֆիլմում:

-Պարոն Ստեփանյան, բոլորովին վերջերս Հայաստանում էիք գտնվում՝ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու նպատակով: Ընդհանրապես, հաճա՞խ եք Հայրենիք գալիս:

-Դրանից առաջ նախանցյալ տարի էի եկել, երբ մայրս էր մահացել: Ծնողներս Հոկտեմբերյանից են, միայն երկու օրով էի եկել ու միայն Հոկտեմբերյանում եմ անցկացրել: Նաև 2008, 2009, 2010 թվականներին 3-4 օրով հյուրախաղերով եղանք Երևանում ու Ստեփանակերտում: Շատ կարճ, բայց հրաշք օրեր էին… Անկեղծ ասած՝ 1983 թվականից մինչ օրս մարդավարի Երևանում չէի անցկացրել: Միայն այս տարվա այդ 16-օրյա շրջանն էր, որ կարող եմ նորմալ այցելություն համարել: Հայաստանի տարբեր քաղաքներում եղա ու, թեև աշխատանքի մեջ էի, բայց շատ լավ օրեր անցկացրեցի:

-Այժմ Մոսկվայի հայկական թատրոնն ինչո՞վ է զբաղվում:

-Մայիսի վերջին փակեցինք 13-րդ թատերաշրջանը, որից հետո խոշոր քասթինգ տեղի ունեցավ: Շրջանավարտներ, այլ թատրոնների դերասաններ ցանկություն հայտնեցին աշխատելու մեր թատրոնում: Մի քանի հետաքրքիր երիտասարդ տղաների և աղջիկների ընտրեցինք և սկսեցինք նրանց ներգրավել ներկայացումների մեջ: Նոր նախագծեր ենք սկսել, միաժամանակ պատրաստվում ենք փառատոնի շրջանակներում եռօրյա հյուրախաղերով սեպտեմբերին մեկնել Բրյուսել, որով էլ կբացվի մեր թատրոնի 14-րդ թատերաշրջանը: Հյուրախաղերի հրավերքը ստացել ենք Բելգիայում Ռուսաստանի դեսպանատնից: Այնտեղ կանցկացնենք նաև հայկական մշակութային օրեր, կցուցադրենք երկու ներկայացում և մեկ ֆիլմ: Բելգիայից վերադառնալուց և թատերաշրջանը բացված համարելուց հետո համաշխարհային փառատոնի ենք մասնակցելու:

-Ձեր թատրոնի դերասանները հայե՞րն են:

-Այո, մեծամասնությունը հայեր են, բայց կան նաև ռուս, ուկրաինացի, եզդի, քուրդ, լեհ, հրեա դերասաններ:

-Թատրոնը շենք ունի՞, թե՞ վարձակալում եք:

-Նախորդ երկու դեսպանների օրոք մեր թատրոնը գործում էր դեսպանատան տարածքում: Մեզ թևեր էր տալիս այն, որ թատրոնը վերաբացվեց այնտեղ, որտեղ 1922 թվականին պաշտոնապես բացվեց Մոսկվայի հայկական պետական ստուդիան: Դրա համար մեծ ջանքեր էին թափել Ստանիսլավսկին, Վախթանգովը, Խաչատուրյանները… Բացվելուց հետո 8-9 տարի ելույթ ենք ունեցել դեսպանատանը, բայց այսօրվա դեսպան Օլեգ Եսայանը եկավ, մեզ տարածքից հանեց ու գցեց դռնեդուռ: Այո, այստեղ հայկական բոլոր կազմակերպությունները, ընկերությունները մեզ հետ համագործակցում են, միայն մեր դեսպանատունն է կտրուկ հրաժարվում համագործակցել կամ աջակցել:

-Իսկ հիմա որտե՞ղ եք հաստատվել:

-Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շնորհիվ մենք փոքրիկ վայր, նկուղ ունենք, որտեղ փորձեր ենք անում, մեր թատերական պարագաները, դեկորացիաներն են դրված: Բայց ներկայացումներ խաղալու համար ստիպված ենք լինում բեմեր վարձակալել, քանի որ տեղը փոքր է: Այդպես մեր գումարների մեծ մասը գնում է այդ վարձակալման վրա:

-Երկար տարիներ վայելել եք Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությունը: Ինչո՞վ է պայմանավորված, որ ներկայիս դեսպանը հրաժարվում է աջակցությունից:

-Ոչ միայն չի աջակցում, այլ քարուքանդ արեց այն ամենն, ինչին հասել էինք: Տեղափոխվելու ժամանակ հրաման էր տվել իր «զինվորներին»՝ ջարդուխուրդ անել ամեն ինչ: Այնպես չի, որ նա տարածքի խնդիր ուներ, մինչև այսօր այդ տարածքը դատարկ է, փոշոտվել է, այնինչ, մենք դարձրել էինք ակտիվ մշակութային օջախ: Նախկին երկու դեսպաններն ամեն ինչ արել էին, որ Մոսկվայի հայությունն ունենար ազգային մշակույթի կենտրոն, բացի ներկայացումներից՝ դասընթացներ, հանդիպումներ էինք կազմակերպում: Անգամ 100-ավոր հայ երիտասարդներ այստեղ ծանոթացան, ընտանիքներ կազմեցին: Բայց Օլեգ Եսայանի շնորհիվ հայ ազգն այսօր այն միակ ազգն է, որ այստեղ այդ կենտրոնը չունի: Իր նշանակվելուց հետո երկրորդ հրամանը Մշակույթի կենտրոնը փակելն ու Մոսկվայի հայկական թատրոնին դեսպանատան տարածքից վտարելն էր: Իր հայտարարությունն է՝ քանի դեռ դեսպանը ես եմ, այստեղ նման բան չի լինի…

- Արդյոք դեսպանատան առաքելություններից մեկն էլ այն չէ, որ տվյալ ազգի մշակույթը պահպանվի դրսում: Փորձե՞լ եք զրուցել, հայտարարի գալ:

-Այո, մենք իրեն հազար անգամ բացատրել ենք, որ դա այն հասցեն է, որտեղ Լազարյան ճեմարանն է եղել, ու 1922 թվականին ճեմարանի շենքում հայկական թատրոնն էր բացվել: Դեսպանատունը հսկա շենք է, որը 3 մասնաշենք ունի ու աջ մասնաշենքը երկար տարիներ եղել է մշակույթի կենտրոն: Նրա պատճառաբանությունը հետևյալն է՝ սա քաղաքական օջախ է, այստեղ «տեատր-մեատրի, տանցուլկի-մանցուլկիի, աբվգ-ի» տեղ չի: Ցավոք, նրա հետ շատերն էին համաձայն…Ուսումնասիրել ենք, Չեխիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Ղազախստանի՝ Ռուսաստանում գտնվող դեսպանատաներն իրենց տարածքում պահում են և՛ մշակութային կենտրոն, և՛ թատերական խումբ… Ախր մեր թատրոնը պրոֆեսիոնալ հայկական թատրոն է, մեծ աշխատանք է կատարել, 100-ավոր մրցանակների դափնեկիր է, համաշխարհային բազում փառատոնների է մասնակցել: Մեր թատրոնի հետ համագործակցում են Ռուսաստանի լավագույն արտիստները, դիրք ու հեղինակություն ունենք, մեզ հետ հաշվի է նստում Ռուսաստանի թատերական գործիչների միությունը: Թատրոնն 8 ոսկե մեդալ է ստացել Հայաստանի մշակույթի նախարարության կողմից, Ազգային ժողովի պատվոգրին ենք արժանացել... Ի՞նչ կարիք կար այսպիսի կառույցին այդպես վնասել, եթե գտնում եք սա մեր տեղը չէ, կարող եք գոնե տեղավորել չէ՞, ոչ թե քարուքանդ անել: Դուք հո մեր դուշմանը չե՞ք…

-Թատրոնն արդեն փոքր չէ, գրեթե 15 տարեկան: Հույս կա՞, որ կարող եք շենք գնել:

-Շատերն են խոսք տալիս, բայց այդ խոստումները օդում են մնում: Ստիպված, դերասաններով գնում ֆիլմերում ենք նկարահանվում, այդ գումարը բերում, ներդնում ու ներկայացում պատրաստում, տեղի վարձ վճարում: Դա է պատճառը, որ հոնորարով ենք աշխատում:

-Դուք Վրաստանի և Ռուսաստանի Թատերական գործիչների միության անդամ եք, Մոսկվայի դերասանների միության անդամ, բայց Հայաստանի թատերական կառույցներից որևէ մեկին անդամագրված չեք: Ինչո՞ւ:

-(Լռում է) Առ այսօր ինձ համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանին մենք բոլորովին հետաքրքիր չենք: Ես ծնունդով Հայաստանից եմ, Թատերական ինստիտուտի երկու՝ դերասանական և ռեժիսորական բաժինների շրջանավարտ եմ: Վրաստանում արժանացել եմ լավագույն ռեժիսորի մրցանակի… Շատ կարող եմ թվել… Մի քանի անգամ դիմել ենք մշակույթի նախարարին, որ մեկ-երկու մեծ վաստակ ունեցող դերասանի վաստակավորի կոչում շնորհեն, բայց «բանի տեղ» դնող չկա: Երեք անգամ Հայաստան ենք եկել, երեք անգամն էլ մեր միջոցներով, ծախսերով: Միայն մեկ անգամ հյուրանոցի հարցում Հրանուշ Հակոբյանն է օգնել: Մշակույթի նախարարին ասում ենք՝ ձեզանից փող չենք ուզում, բայց գոնե միջպետական պայմանագրերից ելնելով՝ Ձեր կոլեգաներին դիմեք, ակնարկեք, որ Հայաստանում կա Ռուսական պետական թատրոն, մշակութային օջախ, ինչո՞ւ մենք էլ իրենց պետբյուջեում ընդգրկված չենք: Ուղղակի նամակ է պետք գրել ու վերջ: Ասում են՝ այո, ճիշտ եք, ու հետո մոռանում:

-Պարոն Ստեփանյան, ի՞նչ հաճախականությամբ եք ներկայացումներ բեմադրում:

-Քանի դեռ դեսպանատան շենքում էինք՝ շաբաթը 3 ներկայացում էինք խաղում: Չի եղել մի օր, որ 100 տեղանոց դահլիճը դատարկ լինի: Բայց հիմա ամսական երկու ներկայացում ենք կարողանում խաղալ, ու նորից լեփ-լեցուն դահլիճում: Պահանջարկ ունենք հասարակ ժողովրդի կողմից, բայց մեծահարուստների կողմից անտարբերության ենք մատնված: Իրենք «ավելի լուրջ» գործեր ունեն, թատրոն-մատրոնի ժամանակ չունեն… Բոլորս գիտենք՝ թատրոնն էլիտար արվեստ է, ու այս անտարբերությունը խոսում է այն մասին, որ մենք էլիտար հարուստներ կամ պաշտոնյաներ չունենք (ժպտում է):

-Կցանկանայի անդրադառնալ նաև Ձեր ֆիլմային գործունեությանը. 1992 թվականից առ այսօր միայն վերջերս նկարահանվեցիք նոր պատրաստվող՝ «Լուսին կերած նորածինը» հայկական ֆիլմում, այնինչ մեծ զբաղվածություն ունեք ռուսական կինոարտադրությունում…

-Երբ վերջերս Հայաստանում էի, պարզեցի, որ բոլորը մտավախություն ունեն, թե մենք՝ մոսկվացի դերասաններս, «թանկ հաճույք» ենք ու չենք բարեհաճի հայաստանյան հոնորարով նկարահանվել: Բայց գոնե մի անգամ հարցնեիք (ծիծաղում է)… Նման բան չկա, մենք սիրով կհամաձայնենք ու կհամագործակցենք, փորձի փոխանակում կլինի, կապեր կհաստատենք… Շատ տաղանդավոր դերասաններ ունենք, ովքեր «Մոսֆիլմում» ակտիվ նկարահանվում են, ճանաչում ունեն… Համագործակցությունը կարևոր բան է, բայց մեկ ծաղկով գարուն չի գալիս:

 

Թեմային առնչվող նյութեր՝

«Լուսին կերած նորածինը». Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավարը՝ արցախյան պատերազմի մասին պատմող նոր ֆիլմում

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:11 Նոր սյուներ են տեղադրել Այսօր, 18:02 Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:48 Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Այսօր, 17:38 4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան Այսօր, 17:27 Չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին, առաջ ենք շարժվում՝ ճշմարտության համար (Տեսանյութ) Այսօր, 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում Այսօր, 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո Այսօր, 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան Այսօր, 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Այսօր, 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Այսօր, 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ Այսօր, 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Այսօր, 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները Այսօր, 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) Այսօր, 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Այսօր, 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին Այսօր, 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) Այսօր, 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Այսօր, 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Այսօր, 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) Այսօր, 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի Այսօր, 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին Այսօր, 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Այսօր, 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» Այսօր, 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին Այսօր, 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր Այսօր, 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը Այսօր, 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել Այսօր, 14:05 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. Փաստաբաններ Այսօր, 13:52 «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Այսօր, 13:51 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:49 Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ Այսօր, 13:46 Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Այսօր, 13:44 Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Այսօր, 13:36 Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:28 Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 13:24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի Այսօր, 13:15 Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննարկմանը Այսօր, 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Այսօր, 13:03 Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում Այսօր, 12:52 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Լուսանկարներ) Այսօր, 12:50 Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (Տեսանյութ) Այսօր, 12:45 Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան Այսօր, 12:42 Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օրի շարժման նկատմամբ վստահությունն աճում է. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն Այսօր, 12:32 Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:29 Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:24 Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա Այսօր, 12:22 Պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն. Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Գերագույն գլխավոր դավաճանին պետք է թարս նստեցնել ավանակի վրա․ ավանակը հետախուզման մեջ է, բայց մեզ հետ է․ իջևանցի (Տեսանյութ) Այսօր, 12:07 Հետքայլի տեղ չունենք. ի՞նչ է՝ նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ. Զոհված զինվորի մայր (Տեսանյութ) Այսօր, 12:02 Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան Այսօր, 11:56 Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 11:53 Մենկարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Այսօր, 11:50 LIVE. Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Այսօր, 11:46 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 11:41 Կիրանցի բնակիչները սպասում են՝ չափագրողները հասնեն իրենց՝ Խաչյալի բարձnւնք, ճանապարհները դեռևս փակ են Այսօր, 11:39 ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն ԱԺ-ի նիստի ժամանակ անգործությունից դրդված՝ թղթե ինքնաթիռ է պատրաստում (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին (Տեսանյութ) Այսօր, 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական Այսօր, 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան Այսօր, 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին Այսօր, 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան Այսօր, 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին Այսօր, 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Այսօր, 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Այսօր, 09:41 Lույս չի լինի 05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 05/05/2024 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը 05/05/2024 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) 05/05/2024 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան 05/05/2024 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան 05/05/2024 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) 05/05/2024 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) 05/05/2024 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) 05/05/2024 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան