22/08/2016 14:25
ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունն Ադրբեջանի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացու հարցով
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Ադրբեջանի իշխանությունների միջև շարունակվում է երկխոսությունը՝ օգոստոսի 13-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած 61-ամյա Հենրիկ Աղեկյանի հարցով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանայան գրասենյալի լրատվության բաժնից:
«Այս հարցով երկխոսությունը Ադրբեջանի իշխանությւոնների հետ շարունակվում են: Որևէ նոր տեղեկություն չունենք հայտնելու»,-ասացին ԿԽՄԿ-ի գրասենյակից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 61-ամյա Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում։
Օգոստոսի 17-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են ՀՀ քաղաքացուն: