22/08/2016 12:08
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կամրջից. Զոհվել է 8 մարդ
Հնդկաստանում Հայդարբադ քաղաքից Կակինադ քաղաք ուղևորվող ռեյսային ավտոբուսը դուրս է եկել կամուրջից ու ընկել ջրագծի մեջ, հայտնել է Gazeta.ru-ն:
Կատարվածի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, ևս 18-ը վնասվածքներ է ստացել:
Ավտոբուսը գերազանցել էր արագությունը, որից հետո բախվել էր կամուրջի արգելապատնեշին, կոտրել այն ու ընկել ջրատարի մեջ:
Փրկարարները փորձում են դուրս բերել ավտոբուսի մեջ մնացած մի քանի մարդու: