22/08/2016 16:07
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը ժամանել է Թուրքիա
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Քյորտիս Սկապարոտտին ժամանել է Անկարա, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ամերիկացի գեներալը հանդիպում կունենա Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբ պետ Հուլուսի Աքարի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 4 մարդուց բաղկացած ՆԱՏՕ-ի պատվիրակությունն օգոստոսի 22-ին կժամանի Թուրքիա, որպեսզի քննարկի ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթհուլլա Գյուլենի արտահանձման հարցը: