22/08/2016 15:43
Հարբած օդաչուի պատճառով SriLankan Airlines-ի ինքնաթիռի թռիչքը 15 ժամ հետաձգվել է
SriLankan Airline ավիաընկերության ինքնաթիռը մոտ 15 ժամ ուշացումով է օդ բարձրացել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանից և ուղևորվել է Կոլոմբո` Շրի Լանկա, հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ չվերթի հետաձգման պատճառը եղել է օդաչուն, ով աշխատանքի է եկել ալկոհոլի ազդեցության տակ:
Նա ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, իսկ 274 ուղևորով ինքնաթիռը թռչել է Կոլոմբո: