23/08/2016 13:02
Սարկոզին 2017 թ.-ին կրկին կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է 2017 թվականին կրկին առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում: Ինչպես հայտնում է RussiaToday-ն այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Ես որոշում եմ կայացրել իմ թեկնածությունն առաջադրել 2017-ին կայանալիք ընտրություններում», - Facebook-ի իր էջում գրել է Սարկոզին:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է 2017-ի ապրիլին: