24/08/2016 18:02
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Սենատի նախագահին
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին, տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական բաժնից:
«Հարգելի պարոն նախագահ, ցավով տեղեկացանք Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած արհավիրքի կապակցությամբ:
Դժվարին այս պահին մեր զորակցությունն ու համերաշխությունն եմ ցանկանում հայտնել զոհերի եւ վիրավորների ընտանիքներին»,-ասված է ուղերձում: