29/08/2016 13:18
Այս տարի Գերմանիայում սպասվում է մինչև 300 հազար ներգաղթյալի և փախստականի ժամանում
Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Յունգեր Վայզեն հայտնել է, որ այս տարի երկրում սպասվում է մինչև 300 հազար ներգաղթյալի և փախստականի ժամանում, հայտնում է Korrespondent.net-ը հղում անելով Bild-ին:
«Մենք պատրաստվում ենք այս տարի 250 հազարից մինչև 300 հազար փախստականի ընդունման»,- ասել է Վայզեն:
Նա նաև հավելել է, որ եթե սպասվող կամ փաստացի թիվն ավելի շատ լիներ, ապա նրա գերատեսչությունը ուժեղ ճնշման տակ կլիներ:
Այնուամենայնիվ, Վայզեն վստահ է, որ մինչև տարվա վերջ Գերմանիա չի ժամանի 300 հազարից ավելի ներգաղթյալ: