15/09/2016 11:59
Վարչապետ Կարապետյանը չհավատաց Արծվիկ Մինասյանին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողություն արեց ՊԵԿ նախագահին և Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին, որը ներկայացնում էր երկու որոշման նախագիծ, որոնցով հարկային արտոնություն էր տրվում երկու ընկերության:
Վարչապետին հետաքրքիր էր, թե ընկերություններին արտոնություններ տալուց հետո պետությունը հետամուտ լինում է, պարզելու է, թե որքանով է իր պարտականությունները կատարում արտոնություններ ստացած ընկերությունը:
Պարզվեց, որ, մինչ այս, պետությունը ոչ մի ընկերության գործունեությանը հետամուտ չի եղել և վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարեց այսուհետ մշտական կապի մեջ լինել ընկերությունների հետ:
«Ես նոր հանձնարարական չեմ տալիս, ասում եմ, որ ՊԵԿ-ը իր գործառույթը կատարի», - ասաց Կ.Կարապետյանը:
Նա էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե ընկերություններին արտոնություններ տալու ծրագիրը որքան ժամանակ է տևում: «Մեկ շաբաթ», - պատասխանեց Ա.Մինասյանը:
«Չեմ հավատում, դուք նախարարների յոթ հատ վիզա եք ցույց տվել», - արձագանքեց վարչապետը:
Մինասյանն արձագանքեց, թե լրացուցիչ կտեղեկացնի, քանի որ հիմա հստակ չգտի:
«Չգիտեք... իսկ ինչու՞, պարոն Մինասյան: Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք բիզնեսի ձեռքը բռնած պետք է գնաք, որ բիզնեսը իրեն ապահով զգա», - ասաց Կ.Կարապետյանը և հանձնարարեց, որ ՊԵԿ-ն ու Էկոնոմիկայի նախարրությունը միասին աշխատեն և այսուհետ ներկայացնեն, թե արտոնություններ տալը որքան ժամանակ է տևում: