23/09/2016 15:33
Ուկրաինայի Ռադայի պատգամավորները ծեծկռտուք են կազմակերպել (Տեսանյութ)
Ուկրաինայի Ռադայի պատգամավորներ Ալեքսանդր Վիլկուլը և Վլադիմիր Պարասյուկը ծեծկռտուք են կազմակերպել, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով 112.ua գործակալությանը:
Դեպքը տեղի է ունեցել «Երեկոյան փրայմ» թոք-շոուի տեսագրությունից հետո, որի ընթացքում խորհրդարանականները չեն կարողացել համաձայնության գալ երկրում ընթացիկ իրավիճակի հարցում: Եթերի ավարտից հետո Պարասյուկը Վիլկուլին սպասել է ստուդիայից դուրս, և գործի են դրվել բռունցքները: Հեռուստակենտրոնի անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել միջամտել:
Ավելի ուշ Պարասյուկը խոստացել է նախշազարդել Վիլկուլի ավտոմեքենան: Նա հավելել է, որ իր հակառակորդը «Կրեմլի գործակալ է, որը երկիրը հասցրել է պատերազմի, նրան, որ մեզ մոտ մարդիկ մահանում են, որ մեր մեջ ոչ մի բարի բան չկա»:
«Վիլկուլին պետք է չեզոքացնել, արտաքսել, որպեսզի նրա հետքը չմնա, և նրա գործողություններն այստեղ չլինեն», - եզրափակել է Պարասյուկը: