24/09/2016 13:15
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Պորտուգալիայի արտգործնախարարի հետ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Պորտուգալիայի արտգործնախարար Ավգուստո Սանթոս Սիլվայի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Հանդիպմանն անդրադարձ է արվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։