26/09/2016 14:33
Լոքյանն ու Մկրտչյանը կպահպանեն իրենց պաշտոնները, ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս չի գա. Աղվան Վարդանյան
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահ է, որ Դաշնակցությունը կառավարության կառուցվածքային փոփոխություններից չի տուժի։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Դաշնակցությունն իր առջև պորտֆելների խնդիր չի դրել։
Դիտարկմանը, թե արդյոք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կշարունակեն մնալ նախարարների պաշտոններում, Վարդանյանը նշեց․ «Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը միանշանակ կպահպանեն իրենց պաշտոննները»։
Հարցին, թե արդյոք էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ՀՅԴ պորտֆելի կորուստը կոալիցիայում ՀՅԴ-ի դերի նվազեցման չի բերի, Վարդանյանն ասաց․ «Կապ չունի մենք քանի նախարար կունենանք։ Դրանից կոալիցիայի դերը լուսանցքային չի դառնում»։
«Կոալիցիայից դուրս գալու հարցը չի քննարկվում, որովհետև մենք գործ ունենք, որը պետք է անենք», - նշեց Վարդանյանը: