26/09/2016 15:37
Ասում էին՝ ժամանակ չկա դանդաղելու, բայց քայլերը շատ դանդաղ են արվում․ Թևան Պողոսյանը՝ կառավարության մասին
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կառավարությունում համակարգային փոփոխությունների մասին խոսել չի շտապում։
«Երբ նոր կառավարությունը կգա, կբերի իր ծրագիրը, այդ ժամանակ էլ կհասկանանք՝ ինչ է ներկայացնում։ Այսօրվանից միայն մի ամպագորգոռ բան կարող ենք ասել՝ մենք համակարգային փոփոխությունները սկսել ենք՝ քաղաքաշինության նախարարություն չկա այլևս։ Դա՞ է մեր երկրի խնդիրը», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թ.Պողոսյանը։
Վերջինս նշեց, որ մինչև կառավարության ամբողջ կազմը չտեսնի, չի կարող կառավարության կառուցվածքային փոփոխություններին գնահատական տալ։ Պատգամավորի դիտարկմամբ՝ կառավարության քայլերը դանդաղ են արվում։
«Ասում էին, որ պատկերացումներ ու տեսլական ունեն, ասում էին, որ այլևս ժամանակ չկա դանդաղելու, բայց քայլերը շատ դանդաղ են արվում։ Եթե օրենքը 20 օր ժամանակ է տալիս, ուրեմն ի՞նչու մինչև վերջին օրը պիտի ձգել։ Փաստորեն, ընդամենը անձափոխությունների խնդիր կար», - նշեց Թևան Պողոսյանը։