28/09/2016 13:00
Թբիլիսիի կենտրոնում ձերբակալվել է ազգայնական երթի 11 մասնակից
Թբիլիսիի կենտրոնում ոստիկանները ցրել են «Վրացական ուժ» ազգայնական շարժման երթի մասնակիցներին և ձերբակալել են 11 մարդու՝ խուլիգանության մեղադրանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին;
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, չարտոնված ցույցի մասնակիցներն իրենց ագրեսիվ են պահել, վիրավորել են անցորդներին և վնասել են խանութների նշանները և գովազդային պաստառները։
Netgazeti.ge կայքի հաղորդմամբ՝ ցույցին լսվել են «Վրաստանը վրացիների համար» կոչեր և Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքացիների հասցեին վիրավորանքներ: Հաղորդվում է, որ նրանք անցել են թուրքերենով արված բաներների վրայով Դավիթ Աղմաշենեբելու պողոտայով: