05/10/2016 11:33
Քննչական կոմիտեն զբաղվում է Ավետարանչական եկեղեցու հովվին ծեծի ենթարկելու գործով. Նշանակվել է փորձաքննություն
Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել Վանաձորում Հայ ավետարանչական եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին:
«Ստացվել է հաղորդում Հայ ավետարանչական եկեղեցու հովիվի նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Կատարվում է քննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր», - Aysor.am-ի թղթակցին ասացին ՀՀ Քննչական կոմիտեից:
Ըստ մամուլի հրապարակումների, Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը (Ակա) ու ևս 10 հոգի դաժան ծեծի են ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
Ըստ Aysor.am-ի ունեցած տեղեկատվության, Արկադի Փելեշյանը և Ռաֆիկ Գրիգորյանը ընկերներ են: ՏԻՄ ընտրություններից հետո Փելեշյանը կասկածել է, որ Գրիգորյանը չի քվեարկել իր օգտին և պարզաբանում ստանալու նպատակով այցելել նրան: Եկեղեցու տարացքում գտնվող հովվի աշխատասենյակում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: