19/10/2016 17:08
Հայաստանում գործարկվելու են վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայաններ
Կառավարության նոր ծրագրի համաձայն, 2017 թվականին վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայանների մասսայականացմանն ուղղված խթանիչ ծրագիր է մշակվելու, որի մեկնարկը կտրվի 2018 թվականին:
Նոր կառուցվող և վերակառուցվող բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում պարտադիր սահմանվելու են էներգախնայողության չափանիշներ: