19/10/2016 17:34
Կոռուպցիայի վերացման նպատակով Կառավարությունը նախատեսում է քրեականացնել «ապօրինի հարստացումը»
Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսևորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում:
Այդ նպատակով Կառավարությունը եռամսյա ժամկետում նախատեսում է «ապօրինի հարստացման» քրեականացում և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում:
Վեց ամսվա ընթացքում կառավարությունը պատրաստվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը զարգացնել, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքերի վերանայման միջոցով: Ընդլայնել գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակն ու հստակեցնել նրանց հետ փոխկապակցված անձանց շրջանակը: