20/10/2016 09:22
Հայաստանում մի քանի ճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ 100 մ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` հոկտեմբերի 19-ի ժամը 16.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: