20/10/2016 10:21
Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել գյուղական համայնքներում տրանսպորտի աշխատանքը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց տարածքային կառավաման և զարգացման նախարարության ու մարզպետների ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրասնպորտի հարցը:
«Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքը: Հանձնարարում եմ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության, մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը` չսահմանափակվելով միայն Երևանին մոտ գյուղական բնակավայրերով», - ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտի աշխատանքը չի իրականացվում:
«Նշեք պատճառները, թե ինչու՞ չի իրականացվում, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեք խնդրի հստակ կարգավորման հետ կապված», - ասաց վարչապետը: