22/10/2016 13:26
Ընտանիքը չի կարողանում գտնել մեկ միլիոն դրամ՝ «Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանի որդուն ազատելու համար
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Մարտին Վարդանյանին, որին երեկ Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել 1 միլիոն դրամի դիմաց ազատ արձակել, շարունակում է մնալ անազատության մեջ:
«Մարտին Վարդանյանը դեռ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Ընտանիքը չի կարողանում գտնել այն մեկ միլիոն դրամը, որի դիմաց նա ազատ կարձակվի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մարտին Վարդանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Ես դատարանին առաջարկել էի ողջամիտ չափով գրավ սահմանել, քանի որ Մարտին Վարդանյանի խնամքի տակ է գտնվում երկու անչափահաս երեխա, լուրջ առողջական խնդիրներ ունեցող երկու եղբայր, բայց դատարանը գտավ, որ ողջամիտ գումարը 1 միլիոնն է», - նշեց փաստաբանը:
Մարտին Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար, մասնավորապես՝ նրանց հեռախոսները լիցքավորելու ու նրանց համար աջակիցներ փնտրելու: