25/10/2016 10:27
Մերձմոսկովյան շրջանում հայերը 7 մլն ռուբլի արժողությամբ տրակտորներ են գողացել. Տեսանյութ
Մերձմոսկովյան շրջանի հայազգաի հինգ բնակիչներ միավորվել են հանցավոր խմբավորման մեջ, որը զբաղվում էր թանկարժեք շինարարական տեխնիկայի գողությամբ, հաղորդում է «360» հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի խոսնակ Տատյանա Պետրովային:
Նրանցից մեկը գտնվել է դաշնային հետախուզման մեջ: Խմբավորումը երեք տրակտոր է գողացել, որոնց արժեքը գերազանցում է 7 միլիոն ռուբլին:
Խմբավորումը գլխավորում էր 47-ամյա Հայաստանի քաղաքացին, որը 2007-ին դատապարտվել էր զինված հարձակում իրականացնելու մեղադրանքով:
Նրանց բոլորին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
ՌԴ ոստիկանությունը հրապարակել է նաև ձերբակալման կադրերը: