26/10/2016 15:32
Դևիդ Քեմերոնը գիրք է գրելու՝ նվիրված իր վարչապետ լինելու ժամանակահատվածին
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը հաջորդ տարին նվիրելու է ինքնակենսագրական գիրք գրելուն, որում պատմելու է այն մասին, թե ինչպես էր գլխավորել երկրի կառավարությունը, հայտնում է ТАСС-ը:
Գրքում կլուսաբանվեն այն իրադարձությունները, որոնք, մասնավորապես, կապված են Շոտլանդիայի անկախության հանրաքվեի և Brexit-ի, Սիրիայի ռազմական գործողության, Լիբիայի ռմբակոծությունների հետ: Քեմերոնը հայտարարել Է, որ կփորձի պատմել այն մասին, թե ինչ դրդապատճառներով էր որոշումներ ընդունում, նաև՝ իր հաջողությունների և ձախողումների մասին:
Գրքի անվանումը դեռևս հայտնի չԷ, բայց հրատարակիչն ակնկալում է, որ այն վաճառքում կհայտնվի 2018 թվականին: