01/12/2016 19:38
Ուկրաինան Ղրիմի շրջանում զորավարժությունների պատճառով փոխել է ինքնաթիռների երթուղիները
Ուկրաինայի հարավում զորավարժությունների անցկացման գոտում ինքնաթիռների երթուղիները կշեղվեն մի քանի կիլոմետրով: Այդ մասին 112 Ուկրաինա հեռուստաալիքի եթերում հայտնել է «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Եվգենի Դիխնեն, հայտնում է korrespondent.net-ը:
««Բորիսպոլ» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով: Չվացուցակում ոչ մի փոփոխություն չի եղել և փոփոխությունների անհրաժեշտության մասին ոչ մի հրաման չի ստացվել: Ուկրաինայում բոլոր օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով», - ասել է Դիխնեն:
Նա նաև հայտնել է, որ զորավարժությունների գոտում ինքնաթիռների բոլոր երթուղիներն անցնելու են մի քանի կիլոմետր շեղումով:
«Մենք չվերթներ ունենք, որոնք անցնում էին այդ գոտիների օդային տարածքով: Դրանք կշեղվեն մի քանի կիլոմետրով և կշարունակեն իրենց ճանապարհը», - ասել է Դիխնեն: