05/12/2016 16:14
Իտալիայում կայացած հանրաքվեից հետո եվրոն դոլարի նկատմամբ կտրուկ նվազել է
Եվրոն դոլարի նկատմամբ կտրուկ նվազել է՝ Իտալիայում կայացած հանրաքեի նախնական արդյունքների հայտարարումից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել Է խորհրդարանական բարեփոխման հարցի շուրջը հանրաքվեում կրած պարտությունը և հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին: Այդ հայտարարությունից հետո եվրոպական արժույթի անկումը շարունակվել է: Որոշ ժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել Է 1,05 դոլար՝ հայտնվելով 2015 թվականից ի վեր ամենացածր մակարդակում:
Արժութային շուկայի վերլուծաբան Քեթլին Բրուքսի կարծիքով՝ թեև շուկաները նյարդայնություն են ցուցաբերում վերջին նորությունների առնչությամբ, խոսքն առայժմ չի վերաբերում «անդունդն ընկնելուն»: