05/12/2016 18:28
Բուդապեշտի մետրոյում միմյանց է բախվել երկու գնացք
Երկու գնացք է երկուշաբթի բախվել Հունգարիայի մայրաքաղաքի մետրոյի M-2 «կարմիր» ճյուղում, ինչի հետևանքով տուժել է տասը մարդ: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այդ մասին հայտնել են Բուդապեշտի արտակարգ իրավիճակների վարչությունում:
Գնացքներից մեկը հասել է թունելում առջևից ընթացող շարժակազմին և հարվածել դրա վերջին վագոնին: Ինը մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նշում է ՄՏԻ գործակալությունը:
Տուժածներից մեկին բուժօգնություն են ցուցաբերել տեղում: Հատուկ ծառայությունները պարզում են՝ ինչն է դարձել միջադեպի պատճառը: Մետրոյի «կարմիր» ճյուղում գնացքների երթևեկությունը դադարեցված է: Մետրոյի ուղևորների համար կազմակերպվել է լրացուցիչ ավտոբուսային երթուղի: