07/12/2016 20:44
Քերին և Լավրովը դեկտեմբերի 8-ին հանդիպում կանցկացնեն Համբուրգում
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 8-ին կարող են հանդիպում անցկացնել գերմանական Համբուրգում, հայտնում է РИА Новости-ն:
«Քերին երեքշաբթի հայտարարել է, որ նախատեսում է Համբուրգում հինգշաբթի հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և փորձել առաջ շարժվելու ճանապարհ գտնել», - ասված է հաղորդագրության մեջ:
Երեքշաբթի Քերին հայտարարել է, թե հույս ունի այս շաբաթ Ռուսաստանի հետ համաձայնության գալ Սիրիայի շուրջ քաղաքական բանակցությունների անցնելու անհրաժեշտության հարցում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Լավրովը դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում կմասնակցի ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ: