09/12/2016 17:23
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը եվրոյի կործանում է կանխագուշակել
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը մտահոգություն Է հայտնել եվրոպական միասնական արժույթի, հնարավոր, կործանման կապակցությամբ, փոխանցում է РИА Новости-ն:
«Չգիտեմ՝ եվրոն դեռ որքան կձգի»,- նախկին վարչապետի խոսքից մեջբերում Է անում բրիտանական The Daily Mail տաբլոիդը:
Քեմերոնի խոսքով՝ եվրոյի գոտուն ապագայում էլ ավելի շատ խնդիրներ են սպասում: Բրիտանացին ընդգծել Է, որ եվրոն «չի գործում այնպես, ինչպես նախապես պլանավորվել Էր»:
«Շատ երկրներ տասնամյակներով չեն տեսել այն աճը, որը կարող Էր լինել: Նրանք ունեն միասնական (եվրոգոտու բոլոր երկրների հետ – խմբ.) արժույթ, բայց չկան միասնական հարկային և ֆիսկալ համակարգեր: Դա մեծ դժվարություններ Է ստեղծում»,- հավելել Է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը:
Great shot of David Cameron w/ @DePauwU students a short time ago pic.twitter.com/q3KmOmVu3a
— Ken Owen (@KenOwenDePauw) December 8, 2016