10/12/2016 15:09
Հալեպից խաղաղ բնակիչների տարհանման ընթացքում սիրիական զորքերը ժամանակավոր դադարեցրել են գրոհը
Ռուսաստանի զինված ուժերը Հալեպում կազմակերպել են հումանիտար միջանցքով բնակչության զանգվածային տարհանումը, փոխանցում է ТАСС-ը:
«Հաշտեցման ռուսական կենտրոնը կազմակերպել է Հալեպում հումանիտար միջանցքով խաղաղ բնակիչների դուրս բերման գործընթացը: Նրանք տեղափոխվել են առավել անվտանգ շրջաններ»,-ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Դուրս բերված քաղաքացիները տեղակայվում են հատուկ հումանիտար կենտրոններում, որտեղ նրանք ապահովվում են սնունդով:
Նրանց տրամադրվում է բժշկական օգնություն: Խաղաղ բնակիչների դուրս բերման ընթացքում սիրիական զորքերը ժամանակավոր դադարեցրել են գրոհը Հալեպի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Սիրիայում ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նա նշել է, որ Սիրիայի զինված ուժերը շարունակելու են ազատագրել Հալեպի ար7ելյան հատվածը խաղաղ բնակիչներին դուրս բերելուց հետո: Զինյալները կոչնչացվեն: