10/12/2016 11:45
Գերմանիայի բանտերում իսլամիստների թիվը մեկ տարվա ընթացքում մեկ երրորդով աճել է
Գերմանիայի բոլոր բանտերում արմատական իսլամիստների թիվը մեկ տարում աճել է մինչև 155 մարդ՝ 30 տոկոսով: Այս մասին հայտնում է Rheinische Post-ը՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալներն՝ ըստ 16 դաշնային հողերի, փոխանցում է РИА Новости-ն:
Անցյալ տարի կալանավորվել էր 116 իսլամիստ: Իսլամիստների մեծ մասը ձերբակալվել է Բավարիայում (51 մարդ), Բեռլինում (35) եւ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում: Արմատականների կեսից ավելին գտնվում են քննչական մեկուսարաններում: Իսլամիստներ չկան միայն 5 դաշնային հողերի բանտերում՝ Բրեմենում, Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, Սաարայում, Թյուրինգում և Սաքսոնիայում: