10/12/2016 14:18
Թուրքիայի օդուժն Իրաքի հյուսիսում ոչնչացրել է Քուրդիստանի աշխատավորների կուսակցության 19 անդամի
Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է երեկ երկրի ռազմաօդային ուժերի կողմից Իրաքի հյուսիսում անցկացված ավիագործողության մասին, որի ընթացքում ոչնչացվել է Քուրդիստանի աշխատավորների կուսակցության (PKK) 19 անդամ, փոխանցում է РИА Новости-ն:
«Դեկտեմբերի 9-ին անցկացված ավիագործողության ընթացքում հարվածներ են հասցվել Իրաքի հյուսիսային Գարա շրջանում անջատողական ահաբեկչական կազմակերպության թիրախներին։ Ոչնչացվել է 19 ահաբեկիչ, ինչպես նաև նրանց պատկանող 5 թաքստոց։ Հանձնարարության հաջող կատարումից հետո ինքնաթիռները վերադարձել են իրենց բազաներ»,-ասվում է թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրությունում, որը ստացել է գործակալությունը: