10/12/2016 15:17
ՌԴ ՊՆ. Սիրիական կառավարությունը վերահսկում է Հալեպի 93 տոկոսը
Հաշտեցման ռուսական կենտրոնը Հալեպի արևելյան թաղամասերից խաղաղ բնակչության դուրսբերումը կամակերպել է Քարիմ Հուն և Էլ-Մահայար շրջանների մարդասիրական միջանցքներով, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին:
Նրա խոսքով՝ մարդիկ «անդադար հոսքով» մարդասիրական միջանցքներով դուրս են գալիս դեպի քաղաքի՝ սիրիական կառավարության կողմից վերահսկվող հատված:
Կոնաշենկովը հավելել է, որ սիրիական կառավարությունը վերահսկում է Հալեպի 93 տոկոսը: