10/12/2016 11:32
Հալեպի շրջաններից մեկ օրում դուրս է բերվել մոտ 18 հազար բնակիչ
Մոտ 18 հազար բնակիչներ, այդ թվում՝ ավելի քան 7500 երեխաներ, մեկ օրում դուրս են բերվել Հալեպի՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող շրջաններից։ Այս մասին հայտնում է ТАСС-ը հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
«Զենքը վայր են դրել և քաղաքի արևմտյան մաս անցել 28 գրոհայիններ։ Համապատասխան Սիրիայի նախագահի կողմից ընդունված որոշման՝ նրանք համաներվել են», - նշել են կենտրոնում։
Մեկ օրում ականազերծվել է 8 հեկտար տարածք։ Բացի այդ, մեկ օրում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 24 շենք, այդ թվում հացի 1 գործարան,2 դպրոց, 2 մզկիթ, 1 էլեկտրական ենթակայան, ինչպես նաև 4.5 կմ ավտոճանապարհ։